Երեկ ոմանք վարչապետ էին ընտրում, ոմանք՝ ծնունդ նշում. Տարոն Մարգարյանը դարձավ 40 տարեկան. «Հրապարակ»

Երեկ ոմանք վարչապետ էին ընտրում, ոմանք՝ ծնունդ նշում. Տարոն Մարգարյանը դարձավ 40 տարեկան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 17-ին ոմանք վարչապետ էին ընտրում, ոմանք՝ ծնունդ նշում: Տարոն Մարգարյանն այդ օրը դարձավ 40 տարեկան: Մենք տեղեկացանք, որ քաղաքապետն առանձնապես չի սիրում իր տարեդարձը նշել, չի սիրում նաև, երբ այդ օրը աշխատակիցները տոնի են վերածում, սյուրպրիզներ մատուցում: Քաղաքապետարանի մեր աղբյուրները նշում են, որ նա տարիներ ի վեր իր ծննդյան օրը գնացել է աշխատանքի, ստացել շնորհավորանքներ, ուղերձներ, անցկացրել է որպես սովորական օր, սակայն երեկոյան արդեն նշել է ընտանեկան միջավայրում»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: