Գագիկ Հարությունյանը դատավորներին անարգանքի սյունին է գամել. «Հրապարակ»

Գագիկ Հարությունյանը դատավորներին անարգանքի սյունին է գամել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթվա վերջին Բարձրագույն դատական խորհուրդը նիստ էր արել, որին մասնակցել էին բոլոր դատարանների նախագահները: Մեր տեղեկություններով՝ նրանք լավ պատրաստված են գնացել նիստին, որպեսզի զիլ հարցեր բարձրացնեն, նախաձեռնություններով հանդես գան: Մինչդեռ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը թույլ չի տվել նրանց արտահայտվել, 2 խոսք ընդամենը Մկրտումյանն է ասել, Հարությունյանը չի թողել, որ նա երկար-բարակ խոսի: Փոխարենը ինքն է, իր սովորույթի համաձայն, երկար ճառել։ Դատավորներին անարգանքի սյունին է գամել, ասել է, որ լավը չեն, նորմալ չեն աշխատում, դատական համակարգի համբավը զրո է և այլն: Նիստից նախագահները շատ անտրամադիր են դուրս եկել և կարծում են, որ ԲԴԽ նախագահն իրենց արժանապատվությունը խոցել է, քանի որ արդարության, անկողմնակալության, անկախ դատական համակարգի մասին դասեր է տալիս մեկը, ով ողջ կյանքում կախված է իշխանությունից, ծառայում է նրան, և նրա ձեռքով էլ պակաս ապօրինություններ չեն արվել»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: