Թրամփը մտադիր է դուրս բերել զորքերը Սիրիայից. Սպիտակ տուն

Թրամփը մտադիր է դուրս բերել զորքերը Սիրիայից. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս մտադիր է դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայից: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան մամլո քարտուղար Սարա Սանդերսին: Սանդերսի խոսքերով՝ Թրամփը չի հրաժարվել Սիրիայից զորքերը ետ կանչելու իր որոշումից, սակայն զորքերի դուրսբերման հստակ ժամկետներն առայժմ պարզ չեն: Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ Թրամփը նախատեսում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն մոտակա ժամանակներում նման հանդիպում ծրագրում չկա: