Ինչ վնասվածքներ են ստացել ցուցարարները Բաղրամյան պողոտայում․ պատմում են վիրավորներն ու հարազատները

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 19 քաղաքացի, որից 2-ը ոստիկան։ Վիրավորների թվում է նաև «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը, ով պայթյունի հետևանքով ոտքից վնասվածք է ստացել։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանի խոսքով՝ վիրավորները հիմնականում երիտասարդներ են, և մեկ հոգի տարեց մարդ։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն ։