ՀՅԴ-ն ապօրինի է համարում փողոցների շրջափակումը. Արմեն Ռուստամյան

«Նպատակը չի արդարացնում միջոցները»։ Այդ մասին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցին ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նա ապօրինություն է համարել Երեւանի փողոցներն արգելափակելու քայլը, կոչ արել անհապաղ բացել դրանք։ Ռուստամյանն ինքը նորմալ, առանց խոչընդոտների է հասել խորհրդարան։ «Ընդդիմությունը պետք է օրենքի շրջանակներում աշխատի, եթե դուրս է գալիս օրենքից, իշխանություններին հնարավորություն է տալիս արձագանքել այն զինանոցով, որոնցով ընդդիմությունը թույլ է։ Իշխանությունները կարձագանքեն ըստ անհրաժեշտության»,- ասել է Ռուստամյանը։