ԵՄ-ն Վրաստանին մակրոֆինանսական օգնության նոր փաթեթ կհատկացնի

ԵՄ-ն Վրաստանին մակրոֆինանսական օգնության նոր փաթեթ կհատկացնի

ԵՄ-ն Վրաստանին տնտեսական կայունությունը պահպանելու նպատակով մակրոֆինանսական օգնություն հատկացնելու որոշում է կայացրել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԵՄ Խորհրդի մամլո ծառայությանը։ «Խորհուրդը մինչև 45 մլն եվրոյի չափով Վրաստանին մակրոֆինանսական օգնություն հատկացնելու որոշում է կայացրել։ Այն կօգնի բավարարել Վրաստանի ֆինանսական պահանջները, աջակցել տնտեսական կայունությանը և կառուցվածքային բարեփոխումների նրա ծրագրին»,-ասվում է մամլո ծառայությունում։