Իրանում դպրոցներին արգելվել է արտասահմանյան սոցկայքեր օգտագործել

Իրանում դպրոցներին արգելվել է արտասահմանյան սոցկայքեր օգտագործել

Իրանի կրթության նախարարությունը կիրակի հայտնել է, որ այժմ այդ երկրի դպրոցներում կտրականապես արգելվում է օգտագործել արտասահմանյան սոցիալական կայքեր։ Նախարարության պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ «դպրոցները պետք է օգտագործեն միայն ազգային սոցիալական կայքեր»։ Ի դեպ, մինչև վերջերս Իրանում ամենահանրաճանաչը Telegram սոցկայքն էր, որը 2017-ին Իսլամական Հանրապետությունում շուրջ 40 մլն օգտատեր ուներ։