Եվրահանձնաժողովը անհանգստացած է Թուրքիայում՝ իրավունքի գերակայության ոլորտում իրավիճակով

Եվրահանձնաժողովը անհանգստացած է Թուրքիայում՝ իրավունքի գերակայության ոլորտում իրավիճակով

Բրյուսելում պատրաստված զեկույցում նշվում է, որ Թուրքիան մի քանի «մեծ քայլով հեռացել է ԵՄ–ից»։ Փաստաթղթում նշվում է օրենքի և մարդու իրավունքների գերակայության ոլորտում իրավիճակի էական վատթարացման մասին։ Եվրահանձնաժողովի փորձագետները նշում են «անհամաչափ միջոցների մասին», որոնք կիրառվել են Թուրքիայի իշխանությունների կողմից ի պատասխան 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին։ «Լուրջ անհանգստության» առիթ են հանդիսանում զանգվածային ձերբակալություններն ու հրաժարականները։ Թուրքիան պետք է «անհապաղ» հանի արտակարգ իրավիճակի ռեժիմը, որը մտցվել է հեղաշրջման փորձից հետո,– ընդգծում է Բրյուսելը։ Ընդ որում, զեկույցի հեղինակները ուշադրություն են հրավիրում Թուրքիայում շուկայական տնտեսության զարգացման առաջընթացի վրա։ Բացի այդ, փորձագետների կարծիքով, Անկարան մեծ ջանքեր է գործադրել 4 միլիոն փախստականների պաշտպանության համար։