Իլոն Մասկը՝ Tesla-ի գործարանում հատակին քնելու մասին

Իլոն Մասկը՝ Tesla-ի գործարանում հատակին քնելու մասին

SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը, որը Tesla Model 3-ի ստեղծման ժամանակ գիշերել է գործարանում, պատմել է, որ վերջին երեք ամիսներին ինքը քնել է գործարանի հատակին, սակայն, նրա կարծիքով, դա անհրաժեշտ էր: Այս մասին հաղորդում է Entrepreneur-ը: Մասկը հատակին անցկացրած գիշերները նկարագրելիս ասել է. «Դժվար էր՝ լի սթրեսով և ցավով», և հավելել, որ հատակին քնելը հաճելի չէ: «Ես տուն գնալու և ցնցուղ ընդունելու ժամանակ չունեմ: Չեմ կարծում, որ երբ մարդիկ ծանր աշխատում են, ղեկավարը կարող է հանգստանալ»,- ասում է Մասկը: Նա նշել է, որ չնայած Tesla-ի երրորդ մոդելի հետ կապված ձգձգումներին՝ նա և իր թիմը պետք է յուրաքանչյուր գնորդին մեքենա հասցնեն: Սակայն դա կարող է կես տարի ավելի տևել, քան սպասվում էր: