ԱՄՆ-ում ստեղծել են սեքսուալ ոտնձգությունից  պաշտպանող «խելացի» թևնոց

ԱՄՆ-ում ստեղծել են սեքսուալ ոտնձգությունից պաշտպանող «խելացի» թևնոց

ԱՄՆ Ալաբամայի համալսարանի մասնագետները Բիրմիգհեմում մշակել են զարդ, որը հոգ է տանում կանանց անվտանգության համար՝ պաշտպանում է հարձակումներից կամ սեքսուալ ոտնձգությունից: Բացառիկ խելացի թևնոցը կարողանում է ճանաչել սպառնալիքը և մեխանիկորեն ազդանշան ուղարկել հատուկ ծառայություններին: Շատ հաճախ վտանգի դեպքում զոհը հնարավորություն չի ունենում օգնության դիմելու, քանի որ վթարային ծանուցման մասին ծրագիրը պահանջում է սեղմել կոճակը: «Խելացի» թևնոցը կարող է որոշել տիրոջ մարմնի դիրքը (կանգնած է, թե պառկած), տարբերակել սովորական շարժումները ավելի կտրուկ շարժումներից: Հատուկ հաղորդիչների օգնությամբ զարդը գրանցում է տիրոջ անսովոր գործողությունները և, մեխանիկորեն միանալով Bluetooth-ին, հաղորդագրություն ուղարկում: Ընդ որում, «խելացի» թևնոցը սկսում է արձակել ձայնային և լուսային ազդանշան՝ վախեցնելու համար չարագործին և անցորդների ուշադրությունը գրավելու համար: https://www.youtube.com/watch?v=aUJ_7qAMCIE Բացի հարձակումներից՝ սարքը կարող է օգնել նաև այն դեպքում, երբ մարդն ունենում է առողջության հետ կապված խնդիրներ, իրեն վատ է զգում և նրան անհրաժեշտ է օգնություն: «Խելացի» զարդն արժե ընդամենը 40 դոլար: