Gmail-ի թարմացված փոստը կունենա «գաղտնիության ռեժիմ»

Gmail-ի թարմացված փոստը կունենա «գաղտնիության ռեժիմ»

Gmail-ի թարմացված փոստը կունենա «գաղտնիության ռեժիմ»՝ նշանաբառի և նամակների ինքնաոչնչացման պաշտպանությամբ, որոնք հնարավոր չի լինի պատճենել, տպել կամ վերահասցեագրել: Այս մասին հայտնում է The Verge-ը: Այդ ռեժիմով նամակագրության դեպքում օգտատերը կարող է ընտրել նամակի գործողության ժամկետը, որից հետո այն կանհետանա ստացողի փոստային արկղից: Հնարավոր կլինի պաշտպանել նաև նշանաբառը, որն ուղարկվում է ստացողին SMS-ի օգնությամբ: