ԱՄՆ-ի հարվածները Սիրիայի ուղղությամբ միջազգային իրավունքի խախտում են. Իրանի ՊՆ

ԱՄՆ-ի հարվածները Սիրիայի ուղղությամբ միջազգային իրավունքի խախտում են. Իրանի ՊՆ

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հրթիռային հարվածները Սիրիայի ուղղությամբ հանդիսանում են միջազգային իրավունքի և դրույթների խախտում: Այս մասին սիրիացի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին՝ փոխանցում է IRNA գործակալությունը: Հաթամին նշել է, որ ԱՄՆ ղեկավարությամբ գործողությունը հաջողություն չունեցավ, և որ հրթիռային հարվածները չեն կարող վերացնել դիմադրությունը և սիրիական կառավարության ցանկությունը՝ վերադարձնել Սիրիայի խաղաղությունն ու անվտանգությունը: Նա ընդգծել է Իրանի աջակցությունը սիրիացի ազգին և հույս է հայտնել, որ երկրում խաղաղությունը կվերականգնվի՝ վերջերս Արևելյան Ղուտայում ահաբեկիչների պարտությունից հետո: