Facebook-ը 2017-ին 50%-ով ավելացրել է Ցուկերբերգի անվտանգության ծախսերը. CNN

Facebook-ը 2017-ին 50%-ով ավելացրել է Ցուկերբերգի անվտանգության ծախսերը. CNN

Անցյալ տարի Facebook ընկերությունը ծախսել է 9 մլն դոլար իր հիմնադիր Մարկ Ցուկերբերգի անձնական անվտանգության ապահովման և ուղևորությունների համար: Այս մասին հաղորդում է CNN-ը: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ այս ցուցանիշը մեկ տարում աճել է ավելի քան 50%-ով: Ինչպես նշում է CNN-ը՝ Facebook-ը Ցուկերբերգի անվտանգության ապահովման ծախսերի ավելացումը բացատրում է «նրա անձնական անվտանգության սպառնալիքներով, որոնք բխում են նրա պաշտոնեական լիազորություններից՝ որպես հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն»: