Գիշերը հարձակման է ենթարկվել և ոչնչացվել է իրանական բազան. Սիրիա

Գիշերը հարձակման է ենթարկվել և ոչնչացվել է իրանական բազան. Սիրիա

Սիրիական օբյեկտների վրա արևմտյան դաշնակիցների հարվածների շարքից հետո շաբաթ օրը՝ ապրիլի 14-ի գիշերը, հարձակման է ենթարկվել և ոչնչացվել է Սիրիայի հյուսիսում իրանական բազան: Sky News Arabicի փոխանցմամբ՝ «չնույնականացված ինքնաթիռները» հարվածել են իրանական բազան Հալեպի հարավային Ջեբել Ազան շրջանում: Իր հերթին Սիրիայի Մարդու իրավունքների դիտարանը հաղորդում է վերոնշյալ շրջանում «ուժգին պայթյունների» մասին, սակայն ոչինչ չի հաղորդվում դրա պատճառների մասին: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը նախազգուշացրել է, որ Սիրիան «բարձր գին կվճարի» քիմիական հարձակումը կրկնելու դեպքում: Միաժամանակ ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ֆրանսիան ԱԽ-ից պահանջել են Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցով հետաքննություն անցկացնել: Փենսը հայտարարել է. «Նախագահ Թրամփը պատրաստ է ձեռնարկել ցանկացած ջանք՝ վերականգնելու համար զսպվածությունը, և Ասադին ցույց է տվել, որ թանկ կվճարի տղամարդկանց, կանանց և երեխաների դեմ քիմիական զենք կիրառելու համար»: