Տանզանիայում բլոգերները հարկ պիտի վճարեն

Տանզանիայում բլոգերները հարկ պիտի վճարեն

Ոչ բոլոր երկրների համար է ընդունելի պատկերացումը համացանցի մասին՝ որպես գաղափարների ազատ փոխանակման վայրի: Տանզանիայում սեփական բլոգ ունենալ ցանկացողները պետք է մոտ 900 դոլարի արտոնագրային հարկ վճարեն՝ գրում է kommersant.ru-ն: Այդպիսին է առցանց հարթակի՝ ներառյալ հեռուստատեսության և ռադիոյի տարածումը կարգավորող նոր օրենքի պահանջը: Սկսնակ բլոգերը պարտադիր պետք է արտոնագիր ստանա: Արտոնագրային վճարների ընդհանուր գումարը հասնում է 900 դոլարի, ինչը չափազանց մեծ թիվ է մի երկրի համար, որտեղ յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը աղքատության շեմին է ապրում: Բացի դրանից, առցանց ֆորումներ վարողները նաև ստիպված կլինեն խմբագրել արգելված բովանդակությամբ մեկնաբանությունները: Իշխանությունների կարծիքով՝ դա թույլ կտա կանխել համացանցի առաջացրած «բարոյական անկումը»: