Թուրքերը գերադասում են դուրս չգալ տնից

Թուրքերը գերադասում են դուրս չգալ տնից

Թուրքիայի բնակչության 68%-ը արտաքին աշխարհը համարում է դաժան և անկանխատեսելի, այդ պատճառով էլ նախընտրում է ավելորդ անգամ դուրս չգալ տնից: Ավելին, բնակիչների 76%-ը համոզված է, որ անցյալում մարդիկ ավելի բարի և հարգալից էին: Նման եզրահանգումներ է արել Ipsos ընկերությունը՝ հարցումներ անցակցնելով 16 հազար մարդկանց շրջանում՝ գրում է kommersant.ru-ն: Հետազոտությունը ցույց է տվել, որ թուրքերի առօրյան բազմազանությամբ չի տարբերվում: Հարցվածների 72%-ը ազատ ժամանակը անց է կացնում առևտրի կենտրոններում՝ դրա վրա ծախսելով շաբաթական միջինը երեք ժամ: Մոտ 35%-ը ժամանակ չի ծախսում գիրք կարդալու վրա, 44%-ը կինոդիտման չի գնում, իսկ 64%-ը երբեք համերգներ չի հաճախել, ինչպես նաև թատերական ներկայացումներ: 85%-ը հայտարարել է, որ հիմնականում հեռուստացույց է դիտում: Հետաքրքիր է, որ թուրքերի միայն 16%-ը ունի արտասահմանյան անձնագիր, 35%-ը երբեք հանգստի չի մեկնում, իսկ 45%-ը ճանապարհորրդում է երկրում տարվա մեջ միայն մեկ անգամ: