ՍԱՊԾ պետն ակտիվորեն զբաղվել է անշարժ գույքի առքուվաճառքով. «Ժողովուրդ»

ՍԱՊԾ պետն ակտիվորեն զբաղվել է անշարժ գույքի առքուվաճառքով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սննդամթերքի անվտանգության պե­տական ծառայության պետ Իշխան Կարապետյանն անցած տարի ակտիվորեն զբաղվել է անշարժ գույքի առուվաճառքով. «Ժողովուրդ» օրաթերթը  տեղեկացավ, որ Կարապետյանն անցած տարում 254 մլն 562 հազար դրամով անհատա­կան բնակելի տուն է վաճառել, 135 մլն դրամով` բնակարան: Փոխարենը` 28 մլն 293 հազար դրամով գնել է շինություն, 48 մլն դրամով` հողամաս: ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի դրամական մի­ջոցներն անցած տարեվերջին կազմել են 338 մլն դրամ, 718 հազար դոլար և 218 հազար եվրո: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է ամսական մոտ 500 հազար դրամի չափով աշխատա­վարձը, տրված փոխառության դիմաց ստացած 16.2 մլն դրամն ու 24 հազար դոլարը, ստացած փոխառությունները, վարկերը`73.2 մլն դրամի չափով: Ի դեպ, տեղեկացնենք, որ նա մինչև այս պաշ­տոնը զբաղեցնելը «Նատֆուդ» մսամ­թերքի ընկերության տնօրենն էր: Եվ պե­տական համակարգում է հայտնվել վար­չապետի` Կարեն Կարապետյանի շնորհիվ. նրանք ազգականներ են»   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: