Gmail-ը նոր դիզայն է ունենալու

Gmail-ը նոր դիզայն է ունենալու

Google I/O 2018 մշակողների գիտաժողովին սպասվում է, որ Gmail-ը ներկայացնելու է դիզայնի նոր տարբերակը, որի տարրերը արդեն կարելի է տեսնել Android P-ում։ Աստիճանաբար Google-ի բոլոր ծառայությունները մեկ միասնական ոճի են բերվելու։ Ինտերֆեյսի գլխավոր էջն ավելի լուսավոր է դառնալու։ Օգտատերերին հասանելի կլինի նամակների պատկերման երեք տարբերակ։ Gmail-ի վեբ–տարբերակում գործառույթներ կհայտվեն, որոնք ծանոթ են օգտատերերին Inbox–ից։ Նախ, օգտատերերը կկարողանան որոշ ժամանակով մի կողմ դնել նամակները, որից հետո նրանք նորից կհայտնվեն ցանկում։ Նաև կավելանա ավտոմատ պատասխանների հնարավորությունը։ Google-ը արդեն հայտարարել է, որ կորպորատիվ սերվիսների օգտատերերը կարող ե փորձարկել Gmail-ի նոր դիզայնը արդեն մոտ ժամանակներս։ Սովորական օգտատերերի վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չկա։