Շուտով Instagram-ը հնարավորություն կընձեռի լուսանկարներ և տեսանյութեր ներբեռնելու

Շուտով Instagram-ը հնարավորություն կընձեռի լուսանկարներ և տեսանյութեր ներբեռնելու

Instagram-ի օգտատերերը շուտով կկարողանան ներբեռնել սոցցանցում կիսած բոլոր տվյալները: Այդ մասին ծառայության աշխատակիցները տեղեկացրել են TechCrunch-ին: Նրանց կարծիքով՝ գործիքը, որը թույլ կտա ներբեռնել բոլոր լուսանկարները և տեսանյութերը, մարդկանց չի անհանգստացնի Facebook-ի և Cambridge Analytica-ի հետ կապված սկանդալի ֆոնին: Բացի լուսանկարներից և տեսանյութերից, սոցցանցից օգտվողները կկարողանան ներբեռնել իրենց հաղորդագրությունները և պատմությունները, որոնք նախկինում պահվել են արխիվում: Մինչ այժմ Instagram-ի ղեկավարությունը ամեն կերպ փորձել է կանխել նկարներ կամ տեսանյութեր ներբեռնելու փորձերը, նույնիսկ եթե դրանք պատկանել են օգտատերերին և տեղադրված են եղել նրանց անձնական էջում: Օգտատերերի տվյալների ներբեռնման համար գործիքի ներդրման մասին որոշումը թելադրված է եղել այն հանգամանքով, որ շուտով ուժի մեջ կմտնի ԵՄ երկրների օրինագիծը տվյալներ պահպանող ընկերությունների պարտավորությունների մասին, որ վերջիններս հնարավորություն ընձեռեն իրենց օգտատերերին անհապաղ մուտք գործելու տվյալների բազա: