Խոշոր ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները Սիրիայի օդային տարածքում․The New York Times

Խոշոր ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները Սիրիայի օդային տարածքում․The New York Times

Խոշոր ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները Սիրիայի երկնքում՝ այդ երկրի ռազմական օբյեկտներին հարվածելու ԱՄՆ-ի ծրագրերի պատճառով։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։ Փոփոխությունները վերաբերում են այնպիսի ընկերությունների երթուղիներին, ինչպես՝ Lufthansa-ն, Air France-ը, EasyJet-ը, Kuwait Airways-ը և Middle East Airlines-ը։   Իսկ Eurocontrol-ը, որը կատարում է ԵՄ- դիսպետչերական գործառույթները, հայտարարել է, որ Սիրիայի երկնքում թռիչքներից խուսափելու խորհուրդ է տվել։ Ըստ երևույթին, շատ ընկերություններ նախընտրել են ռիսկի չդիմել և երթուղիները կազմելիս շրջանցել են Սիրիայի օդային տարածքը։