Facebook-ի և Ռուսաստանի միջև սպառազինությունների մրցավազք է ․ Ցուկերբերգ

Facebook-ի և Ռուսաստանի միջև սպառազինությունների մրցավազք է ․ Ցուկերբերգ

Facebook սոցկայքի աշխատակիցները Ռուսաստանից կառավարվող խմբերի և օգտահաշիվների հետ սպառազինությունների մրցավազք են սկսել, որոնք սոցկայքն օգտագործում են հանրային կարծիքի վրա ազդելու համար։ Այս մասին Կոնգրեսում հարցաքննության ժամանակ հայտարարել է Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը։ «Դա սպառազինությունների մրցավազք է, և դրանք կկատարելագործվեն»,-ասել է Ցուկերբերգը։ Նրա խոսքով՝ սոցկայքում արդեն կա արհեստական ինտելեկտ, որը կարգելափակի «ընտրական թրոլներին», որոնք քվեարկության վրա ազդելու համար միջամտում են քաղաքական քննարկումներին։ Ցուկերբերգը խոստովանել է, որ թրոլների սպառնալիքի մասին ուշ են գլխի ընկել և Facebook-ը դանդաղ է արձագանքել նոր տեսակի տեղեկատվական գործողություններին, որոնք տեղի են ունեցել 2016-ին ԱՄՆ ընտրություններից առաջ։