Facebook-ը օգտատերերին կտեղեկացնի անձնական տվյալների արտահոսքի մասին

Facebook-ը օգտատերերին կտեղեկացնի անձնական տվյալների արտահոսքի մասին

Facebook-ը օգտատերերին կտեղեկացնի այն մասին, թե ում անձնական տվյալները կարող են հայտնված լինել երրորդ անձի ձեռքում: Այդ մասին իր պաշտոնական կայքում հայտարարել է ընկերությունը՝ գրում է life.ru-ն: Ընկերությունը նաև տեղեկություն կտրամադրի օգտատերերին, եթե կասկածներ ունի նրանց անձնական տվյալների արտահոսքի վերաբերյալ. կառաջարկի ջնջել կասկածելի հավելվածը կամ էլ արգելափակել կասկածելի ռեսուրսը և փոխել գաղտնիության կարգավորումները: