Ռոբոտներին կսովորեցնեն խնամել դաշտերը

Ռոբոտներին կսովորեցնեն խնամել դաշտերը

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները, տեղի գինեգործների խնդրանքով, ռոբոտներ են մշակում, որոնք ավտոմատ կերպով կկարողանան անհրաժեշտ պահին ջրել խաղողի այգիները։ Խաղողի այգիները ջրելու «Robot-Assisted Precision Irrigation Delivery» (RAPID) համակարգը բաղկացած է ոռոգման համակարգից և անօդաչու սարքերից, որոնք հսկելու են խաղողի այգիներում ոռոգման մակարդակը։ Ռոբոտացված համակարգի մեջ մտնում է նաև սարքավորումը, որը եղանակի և այգիների բոլոր տվյալների հիման վրա կարողանալու է ինքնուրույն անհրաժեշտ ուղղությամբ պտտել ջրցանները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փակել ջուրը։ Գյուղատնտեսության համար ոռոգման համակարգի առաջին նախատիպը, որ կկարողանա աշխատել առանց մարդու միջամտության, կհայտնվի 2019 թվականին։ Շուկայում սարքը կարող է հայտնվել արդեն 2020 թվականին։