Մարկ Ցուկերբերգը ներողություն է խնդրել Կոնգրեսի առջև՝ անձնական տվյալների պաշտպանության նկատմամբ անուշադրության  համար

Մարկ Ցուկերբերգը ներողություն է խնդրել Կոնգրեսի առջև՝ անձնական տվյալների պաշտպանության նկատմամբ անուշադրության համար

Facebook-ի ղեկավար և հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Կոնգրեսին ուղղված գրավոր ուղերձում ընդունել է, որ սխալ է թույլ տվել՝ օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությանը բավարար ուշադրություն չդարձնելով։ «Դա իմ սխալն է եղել, և ես ներողություն եմ խնդրում։ Ես եմ հիմնել Facebook–ը, ղեկավարում եմ այն և պատասխանատու եմ այստեղ կատարվող ամեն ինչի համար»,– ասել է նա։ Պարոն Ցուկերբերգը Կոնգրեսի անդամների հետ մի քանի հանդիպումներ է ունեցել ապրիլի 10-11-ին նշանակված լսումներից առաջ։ Նա պետք է պատասխանի կոնգրեսականների հարցերին՝ Facebook–ի տասնյակ միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի վերաբերյալ, որոնք սոցցանցի օրենքները խախտելով՝ հայտնվել են բրիտանական Cambridge Analytica ընկերության ձեռքում։