Apple-ը կարմիր iPhone է թողարկել

Apple-ը կարմիր iPhone է թողարկել

Apple ընկերությունը ներկայացրել է կարմիր գույնի iPhone 8-ը։ iPhone-ի նոր տարբերակը ստեղծվել է (RED) բարեգործական ընկերության շրջանակներում, այդ պատճառով հատուկ տարբերակի վաճառքից գոյացած միջոցների մի մասն ուղղվելու է ՁԻԱՀ–ի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամին։ Կարմիր գույնով հասանելի են միայն iPhone 8-ը և 8 Plus-ը։ iPhone X-ը կարմիր գույնով չի թողարկվելու։ Սմարթֆոնի վաճառքը սկսվելու է ապրիլի 13-ին՝ 700 դոլար արժեքով։ 2017 թվականի մարտին Apple-ը թողարկեց iPhone 7-ի կարմիր տարբերակը։ Այն ժամանակ ընկերությունում հայտարարեցին, որ սա սահմանափակ շարք է և հետագայում հնարավոր է, որ ընկերությունը դադարի կարմիր գույնի հեռախոսների թողարկումը։