Apple-ը կարմիր iPhone է թողարկել

Apple-ը կարմիր iPhone է թողարկել

Apple ընկերությունը ներկայացրել է կարմիր կմախքով iPhone 8-ը: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում տալով ընկերության ներկայացուցչին: https://www.youtube.com/watch?v=hDzTTeRgWZQ   iPhone-ի նոր տարբերակը ստեղծվել է բարեգործական կազմակերպության շրջանակներում, այդ իսկ պատճառով սարքավորման վաճառքի հասույթի մի մասը կուղղվի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գլոբալ ֆոնդին: Նոր գույնով հասանելի են միայն iPhone 8-ը և  8 Plus-ը: iPhone X-ը այդ գույնով չի թողարկվի: