Facebook-ի օգտատերերի տվյալները կարող են պահպանվել Ռուսաստանում․ CNN

Facebook-ի օգտատերերի տվյալները կարող են պահպանվել Ռուսաստանում․ CNN

Facebook սոցկայքից ստացված ավելի քան 87 մլն օգտատերերի տվյալներ կարող են պահպանվել Ռուսաստանի Դաշնությունում։ Այս մասին հայտնել է Cambridge Analytica-ի նախկին աշխատակից Քրիստոֆեր Ուայլին, փոխանցում է CNN-ը։ «Տվյալները կարող են պահպանվել աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ ՌԴ-ում՝ հաշվի առնելով փաստը, որ գործընթացը ղեկավարող պրոֆեսորը Մեծ Բրիտանիայից Ռուսաստան է մեկնել»,-ասվում է հաղորդագրությունում։ Նրա խոսքով՝ Facebook-ի օգտատերերի թիվը, որոնց անձնական տվյալները ստացել է Cambridge Analytica-ն, կարող է գերազանցել 87 մլն-ը։ Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը քննադատել է Facebook ընկերությանը՝ օգտատերերի տվյալների արտահոսքի վերաբերյալ նոր տեղեկության հետ կապված։