Իլոն Մասքն ազդարարել է Hyperloop արագընթաց տրանսպորտի նոր հնարավորությունների մասին

Իլոն Մասքն ազդարարել է Hyperloop արագընթաց տրանսպորտի նոր հնարավորությունների մասին

SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասքը հայտարարել է, որ առաջիկայում մտադիր է թունելի փորձարկում անցկացնել՝ Hyperloop արագընթաց տրանսպորտի համար։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։ Մասքի խոսքով՝ վակումային թունելի ներսում գտնվող պարկուճը պետք է հասնի մոտ 500 կմ/ժ արագության կամ ձայնի արագության գրեթե կեսին։ Իսկ արգելակման ճանապարհի երկարությունը պետք է կազմի շուրջ 1․2 կմ։ Մասքը խոստովանել է, որ նման գաղափարը մի փոքր ֆանտաստիկ է թվում։ Սակայն նկատել է, որ հետաքրքիր կլինի հետևել փորձին։ Hyperloop-ն արագընթաց տրանսպորտի նախագիծ է, որը 2012-ին առաջարկել է SpaceX-ը։ Ըստ դրա՝ պարկուճները, որտեղ ուղևորներ կլինեն, պետք է տեղավորվեն վակումային թունելներում։ Դա թույլ կտա զգալիորեն մեծացնել շարժման արագությունը։