Ապրիլի 9-ից կմեկնարկեն բողոքի ավելի ակտիվ գործողություններ․ Պետրոս Մակեյան

«Հանուն Հայաստան պետության» ճակատը պատրաստվում է շուրջօրյա բողոքի ակտիվ գործողություններ սկսել ապրիլի 9-ից սկսած, երբ կավարտվեն Սերժ Սարգսյանի նախագայական լիազորությունները:Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ճակատի անդամ Պետրոս Մակեյանը:
Այսօր Ազատության հրապարակում հրավիրված երրորդ հանրահավաքին ճակատի անդամները նշեցին, որ հանրահավաք են հրավիրելու նաև հաջորդ ուրբաթ օրը՝ մարտի 30-ին, և այդ ժամանակ վերջնական կներկայացնեն ապրիլի 9-ից նախատեսվող իրենց գործողությունները: