«Հրդեհի» վտանգ կա․ Արևմուտք-Ռուսաստան առճակատումից Հայաստանի շահերը կարող են վնասվել

Թվում էր՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններից հետո Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները կարգավորվելու շանս կստանային։ Բայց Սկրիպալների թունավորման փաստն այդ հարաբերությունները բավականին արագ վատթարացնում են։ Բրիտանացի դիվանագետներն այսօր լքել են Մոսկվան, միաժամանակ, Մեծ Բրիտանիայի վարչապետի հակառուսական սանկցիաների կոչին միանում են եվրոպական մի շարք երկրներ․ այս պահին հինգ երկիր արդեն միացել են։ Կփորձենք հասկանալ՝ ինչ է կատարվում այս հատվածում, որքանով է այն առնչվում հայկական շահին։ Այս և այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց արտակարգ և լիազոր դեսպան, Հայ-ռուսական համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանի հետ։