ՀՀԿ-ում կխնդրեն, որ Սերժ Սարգսյանը ստանձնի վարչապետի պաշտոնը

Եթե պետք լինի, Սերժ Սարգսյանին կխնդրենք, որ ստանձնի վարչապետի պաշտոնը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը: Պատգամավորի կարծիքով՝ սենսացիա չպետք է որոնել, ՀՀԿ-ում բոլորը նույն կարծիքին են, որ Սերժ Սարգսյանը անփոխարինելի է․ «ՀՀԿ-ն կուսակցության ղեկավար է ընտրել լավագույնին, նույնը կլինի վարչապետի պաշտոնի հարցում: Գործ ունենք լուրջ կենսագրություն ունեցող գործչի հետ և եթե պետք լինի, Սերժ Սարգսյանին կխնդրենք, որ ստանձնի վարչապետի պաշտոնը: ՀՀԿ-ն իր ղեկավարի աշխատանքից շատ գոհ է»,-ասաց պատգամավորը: