Հրշեջները մարել են Գյումրիում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Գյումրիում բռնկված հրդեհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 23-ին, ժամը 17:14-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 204 հասցեում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:40-ին, մարվել՝ 17:42-ին: Այրվել են Ա. Մ.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 4 քմ: