Քիչ չենք, ուղղակի ընդդիմադիրները 25 տարի խաբել են ժողովրդին և ծախվել․ Վոլոդյա Ավետիսյան

«Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա ԱվետիսյանԸ «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավիրած հանրահավաքին ժողովրդին կոչ արեց միանալ իրենց պայքարին: Նշեց․ «Ասում ենք՝ քիչ ենք: Քիչ չենք: Բացատրություն կա դրան: 25 տարի մեր ընդդիմադիրները խաբել են ժողովրդին, ժամանակի ընթացքում ծախվում են, հենց գումարը տեսնում են, ոտքերը թուլանում են, փախչում են: Ուստի հույսներս չպետք է կորցնենք, մեր կյանքը հավերժ պայքար է, հասկացե՛ք»,- ասաց նա: Նրա խոսքով՝ ինքը պատրաստ է հավերժ պայքարելու՝ հանուն հզոր պետություն ունենալու: «Մենք պետք է պայքարենք, որ մեր կորցրած տարածքները՝ սկսած Նախիջևանից, մինչև Արևմտյան Հայաստան վերադարձնենք: Ժամանակի խնդիր է»,- ասաց նա: