Ազգային համաձայնության ծնունդը՝ «Օջախ» ռեստորանում

Ազգային համաձայնության ծնունդը՝ «Օջախ» ռեստորանում

Այս պահին «Օջախ» ռեստորանում Հայաստանի իշխանական քաղաքական էլիտան նշում է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ծննդյան 70-ամյակը: Ըստ «Առաջին լրատվական»-ի աղբյուրի՝ այդ միջոցառմանը, բացի իշխանության բարձրագույն ներկայացուցիչներից, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ ներկա են նաև նախկին պաշտոնյաներ, ովքեր թվում է, թե անվերադարձ խզել էին իրենց կապերը իշխանության հետ: Մասնավորապես, ծննդյան արարողությանը ներկա են նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանը և Հովիկ Աբրահամյանը, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, կապի և տրանսպորտի ևս մեկ նախկին նախարար Մանուկ Վարդանյանը: Արցախի Հանրապետությունից ներկա են նախագահ Բակո Սահակյանը, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի Հանրապետության առաջին վարչապետ և նախկին ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը: Ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքից ներկա են ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը, Վարդան Բոստանջյանը և Նաիրա Զոհրաբյանը: Թեև Գագիկ Ծառուկյանը ծննդյան տոնին ներկա չէ, Հայաստանից բացակայելու պատճառով, սակայն նրան ներկայացնում է մայրը՝ Ռոզա Ծառուկյանը: «Ելք» դաշինքից ներկա է Արտակ Զեյնալյանը: Ավելացնենք նաև, որ ՍԴ նախագահի ծննդյան տոնը իր ներկայությամբ պատվել է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը: Ներկա են նաև ավելի ցածր տրամաչափի նախկին պաշտոնյաներ՝ ԱԺ նախկին փոխնախագահ, ներկայումս Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը, տրասպորտի նախկին նախարար, Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը: Միջոցառման մասնակիցներն ասում են, որ կատարյալ ազգային համաձայնության հասնելու համար բացակայում են միայն նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը: https://www.youtube.com/watch?v=Xyo02_9eSy8