Մեր թիրախը Սերժ Սարգսյանն է ու իր համակարգը. Դավիթ Սանասարյան

«Հանուն Հայաստան պետության» ճակատը Երևանի Ազատության հրապարակում արդեն թվով երրորդ հանրահավաքն է անցկացնում: Ճակատի անդամներից Դավիթ Սանասարյանի խոսքով ինքն անձամբ մասնակցելու է այսօրվա ռեժիմի դեմ պայքարող բոլոր  ցույցերին, խորհուրդ տվեց ժողովրդին էլ նույն կերպ վարվել: «Հիմա խորհրդակցությունների, բանակցությունների մեջ ենք, որ հրապարակում ասեղ գցելու տեղ չլինի: Ամեն մեկի հետ խոսում ենք, քննարկում ենք, ներկայացնում ենք, թե մենք ինչ ենք պատկերացնում, ու վստահ եմ, որ այս աշխատանքը բերելու է կոնկրետ հաջողության»,- ասաց նա: