Որ պահին իշխանափոխության հնարավորություն եղավ, պետք է ստեղծվի ժամանակավոր կառավարություն

«Հանուն Հայաստան պետության» ճակատը Երևանի Ազատության հրապարակում արդեն թվով երրորդ հանրահավաքն է անցկացնում: «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ  Ալբերտ Բաղդասարյանը իր ելույթում նշեց, որ խնդիրները Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիների ընթացքում չեն կուտակվել, այլ կուտակվել են մեր անկախության օրվանից՝ դեռևս 1990-ականներից, երբ ուզում էինք պետություն կառուցել, բայց ստեղծեցինք պետական համակարգ, որ ժողովուրդը ստրկանա նախագահին: «Մենք առաջարկում ենք ժողովրդին, որ յուրաքանչյուր լսող լսի, որ այստեղ իշխանության կռիվ չի: Ինչքան էլ իշխանության մունետիկները, մամուլի միջոցները փորձեն նման տպավորություն ստեղծել, մեր խնդիրը Հայաստան պետության կառավարման ուղղությունը կտրուկ փոխելն է, ոչ միայն  մարդկանց փոխելն է»,- ասաց նա։