Սերժ Սարգսյանն ուզում է հողերը հանձնել, իրեն խանգարողները պետք է մեկուսանան․ Մակեյան

Հայաստանում արդարադատություն գոյություն չունի։ Այդ մասին այսօր Ազատության հրապարակում ասել է Պետրոս Մակեյանը՝ մեկնաբանելով Ժիրայր Սեֆիլյանի դեմ դատավճիռը։ «Հայաստանում կա վրեժխնդրություն։ Ժիրայրի տեսակից վախենում են, դրա համար վրեժխնդիր են լինում։ Ժիրայր Սեֆիլյանը ապրիլյան պատերազմին ջրի երես հանեց յուրացումները, նաև հողեր կորցնելու մասով։ Սա չէր կարող մարսել եւ գնաց շինծու վրեժխնդրության»,- ասել է Մակեյանը։

Նրա խոսքով, «Սասնա ծռերը», Ժիրայրի գործը, Նորք-Մարաշի խումբը հետևանք են մարտի 1-ի։ «Մարտի 1-ի հանցագործները ազատ թրեւ են գալիս, պատվիրատուները իշխում են, բայց տղաները որոնք պայքարել են Արցախի համար, բանտերում են։  Սերժ Սարգսյանն ուզում է հողերը հանձնել, իրեն խանգարողները պետք է մեկուսանան։ Որ ժողովրդին հուսախաբ անեն, որ ժողովուրդը գործոն չդառնա և չխանգարի»,- ասել է Մակեյանը: