Սերժ Սարգսյանը «կարճատես» է․ Իշխանության ներսում պայթյուն կլինի․ Թամար Հովհաննիսյան

Ամեն մեկն իր համոզմունքն ունի, իր ճանապարհն ունի: Հնարավոր է՝ ընդդիմությունը չմիավորվի, բայց ժողովրդին պետք է ներշնչել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ազատության հրապարակում «Հանուն հայաստան պետության» ճակատի հրավիրած հանրահավաքից առաջ նշեց դերասանուհի Թամար Հովհաննիսյանը: «Իշխանության ներսում ևս ներքին կոնֆլիկտներ կան, այդ նույն պայթյունը իրենց ներսում նույնպես կլինի: Սերժ Սարգսյանը կարճատես է»,-նկատեց Թամար Հովհաննիսյանը: