Ինչ-որ պահի առվակները կմիանան․ ծովը սա է․ Պետրոս Մակեյան

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանը տեղեկացրեց, որ երեկ Կարապետ Ռուբինյանի հետ միասին հանդիպել են Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հետ և քննարկել միավորվելու հնարավորությունը: Մակեյանը վստահ է, որ ինչ-որ պահի առվակները կմիանան․ «Ծովը սա է: Որևէ մեկին որևէ բան չենք պարտավորեցնում: Մեր միակ զենքը ժողովուրդն է:Պատերի հետ ֆռֆռացողները մեզ մի օր կմիանան»: Հանրահավաքին կներկայացնենք ճանապարհային քարտեզ, բայց ուժի կիրառմանը դեմ ենք, նկատեց Մակեյանը․ «Ուժի կիրառումը մեր կողմից բացառված է: Ինքնապաշտպանվելու իրավունք սակայն ունենք»: