Սերժ Սարգսյանը տիպիկ մարգինալի կերպար է

«Շատ մեծ քանակությամբ ընդդիմադիր ուժեր չմտան խորհրդարան, և նրանք լուսանցքային չեն։ Եթե նրան լինեին մարգինալ, ինչպես ասում է Էդուարդ Շարմազանովը, ապա պետք չէր լինի պայքարել նրանցից մեկի դեմ։ ՕՐՕ դաշինքում նաև «Ժառանգությունն» էր և կեղծ մեղադրանքով քարոզարշավն այնպես հարամեցին, որպեսզի «Ժառանգությունը» և մնացած երկու ուժերը չանցնեին խորհրդարան։ Եվ եթե համոզված են, որ դրսում գտնվող ուժերը մարգինալ են, ապա իրենց թեթև ձեռքով են նրանք դուրս մնացել և չեն մտել խորհրդարան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությանը, թե արտախորհրդարանական ուժերին վերապահումով կարելի է անվանել ընդդիմություն, նրանք մարգինալ ուժեր են, որոնք բոլորը միասին վերցրած 2-2․5 տոկոս ձայն են հավաքել։ Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանը տիպիկ մարգինալի կերպար է, որովհետև նախագահ չի դարձել, բայց իրեն նախագահ է երևակայել երկու ընտրաշրջանում․ «Մեր երկրում երկու տասնամյակ ընտրություն չի եղել»,- հավելեց Սուսաննա Մուրադյանը։ Ամբողջությամբ՝ տեսանյութում։