Ինչո՞ւ է ԲՀԿ-ն կրկին ուժեղացնում տեղական կառույցները. «Հրապարակ»

Ինչո՞ւ է ԲՀԿ-ն կրկին ուժեղացնում տեղական կառույցները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն կրկին թարմացնում, ուժեղացնում է տեղական կառույցները․ ինչո՞վ է դա բացատրվում` ընտրությունները նոր են ավարտվել, առջևում ընտրություններ չկան՝ հարցրինք պատգամավոր Գևորգ Պետրոսյանին։ «ԲՀԿ կառույցները երբեք անգործության մատնված չեն եղել, այլ է խնդիրը, որ կա քաղաքական ակտիվ սեզոն, կա պասիվ սեզոն։ Կառույցներում պարզապես այս պահին կադրային թարմացումներ են ընթանում»: Ոչ միայն նոր երիտասարդներ, նաև` երիտլիդեր եք որոնում, դա կապված է Սերժ Սարգսյանի՝ նոր սերունդ կերտելու մտադրության հե՞տ։ «Ոչ, մեր երիտթևը միշտ էլ շատ ակտիվ է եղել, իսկ լիդեր որոնելու հետ կապված` առաջին անգամ եմ լսում»։ Տեսակետ կա, որ դա պայմանավորված է նաև ձեր` կոալիցիա մտնելու ջանքերով։ «Մենք երբեք կոալիցիա մտնելու ջանք չենք գործադրել, այս պահին նման խոսակցություն չկա»: Իսկ Սերժ Սարգսյանի թեկնածությանն ինչպե՞ս կքվեարկեք։ «Այդ հարցը խմբակցությունում դեռ չի քվեարկվել, հետո` պաշտոնական առաջադրում դեռ չկա, որ մտածենց ոնց քվեարկենք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: