Նախագահականում «մի թեթև» նշելու են Սերժ Սարգսյանի «իշխանափոխությունը». ՀԺ

Նախագահականում «մի թեթև» նշելու են Սերժ Սարգսյանի «իշխանափոխությունը». ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 9-ից հետո տեղի կունենա Սերժ Սարգսյանի «իշխանափոխությունը»: Նա ՀՀ նախագահի պաշտոնից անցում կանի ՀՀ վարչապետի պաշտոնին: Բայց դրա հետ կապված ինչ-որ արարողություն կլինի, թե ոչ, կարծես թե դեռ որոշված չէ: «Նրա հրաժեշտի մասով հստակ որոշում չունենք, բայց ամեն դեպքում մի բան անելու ենք այդ օրը: Ամեն դեպքում թեթև մի միջոցառում կանենք՝ նախագահի նստավայրում»,- մեր թղթակից հետ զրույցում ասել է «ՀԺ»-ի ՀՀԿ-ական աղբյուրներից մեկը: Թե որն է այդպիսի, թեկուզ թեթև միջոցառման իմաստը, երբ Սերժ Սարգսյանը իր «պաշտոնափոխությունից» հետո նույնիսկ նստավայրը չի փոխելու, այնքան էլ չի հասկացվում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: