Օսկանյանը չի պատրաստվում Հայաստան գալ. նրա կինն ու որդին Երևանում բիզնես են անում. «Իրատես»

Օսկանյանը չի պատրաստվում Հայաստան գալ. նրա կինն ու որդին Երևանում բիզնես են անում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հայաստանից ինքն իրեն «արտաքսած» ՕՐՕ-ի լիդեր Վարդան Օսկանյանն այնքան է հիասթափված հայաստանյան ներքաղաքական զարգացումներից, որ չի պատրաստվում ԱՄՆ-ից Հայաստան գալ` գոնե այս օրերին, երբ իր նախկին թիմակիցները շունչները պահած սպասում են, թե ինչով է ավարտվելու ապրիլի 9-17-ն ընկած անիշխանության շաբաթը: «Մինասիչն ասել էր, որ այդ օրերին Հայաստանում կլինի, սակայն Հայաստան կգա մայիս-հունիս ամիսներին»,- տեղեկացրեց նրան մոտ կանգնած աղբյուրը: Ի դեպ, Օսկանյանը Նահանգներում է միայնակ: Նրա ընտանիքը մշտապես Երևանում է. տիկին Նանին, ասում են, սիրիահայերի համար դպրոց է բացել, լեզուներ է սովորեցնում` յուր մյուս բիզնեսներին զուգահեռ, իսկ որդին, ինչպես միշտ, զբաղված է բետոնի գործով, ու ոչ ոք չի խանգարում նրան իր գործն անելու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: