Պոմիդորով ձվածեղ՝ արքայազն Չարլզին. Ուշագրավ պատմություն.  «Իրատես»

Պոմիդորով ձվածեղ՝ արքայազն Չարլզին. Ուշագրավ պատմություն. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Չնայած նոր սահմանադրությամբ ղարաբաղյան բանակցություններին մասնակցելու լիազորություն ունի երկրի ապագա վարչապետը, սակայն ՀՀԿ-ում ոմանք կարծում են, որ ճիշտ կլինի նրա հետ նաև լինի ապագա նախագահը: «Արմեն Սարգսյանը դիվանագիտական հմտություններ ունի և լավ կապեր: Սա շատ դրական ազդեցություն կարող է ունենալ այդ գործընթացների վրա»,- փաստեց մեր աղբյուրը և հիշեց արքայազն Չարլզի հետ նրա մտերմությունից մի հետաքրքիր դրվագ: Երբ Արմեն Սարգսյանը արքայազն Չարլզին Հայաստան էր հրավիրել, առավոտյան խոհարարները նրան հարցնում են` ի՞նչ ճաշացանկ պետք է կազմել` անգլիակա՞ն, թե՞ հայկական, Արմեն Սարգսյանն ասում է, որ պոմիդորով ձվածեղ բերեն: Չարլզին որպես նախաճաշ պոմիդորով ձվածեղ են մատուցում, որից հետո նա Արմեն Սարգսյանին ասում է` քանի օր էլ ինքը մնա Հայաստանում, իրեն այդպիսի նախաճաշ թող մատուցեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: