Միասին՝ հրապարակ. Կլինե՞ն շուրջօրյա նստացույցեր. «Ժամանակ»

Միասին՝ հրապարակ. Կլինե՞ն շուրջօրյա նստացույցեր. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները մի քանի փակ հանդիպումներ են ունեցել Ազատամարտիկների միության անդամների հետ՝ միասնական օրակարգով հանդես գալու նպատակով: Ճակատի անդամները հրավիրել են նաև Նիկոլ Փաշինյանին, ով, ըստ մեր տեղեկությունների, չի ընդունել հրավերը և ճակատի անդամների հետ հանդիպման չի գնացել: Այս հանդիպումների նպատակը Սերժ Սարգսյանի վարչապետության խոչընդոտումն է: Եթե միավորումը կայանա, հնարավոր է, որ պայքարը տեղափոխվի Ազատության հրապարակ, կլինեն շուրջօրյա նստացույցեր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: Լուսանկարը՝ Photolure-ի