Մարզպետի քեռին հաջող քննություն է հանձնել. «Հրապարակ»

Մարզպետի քեռին հաջող քննություն է հանձնել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի քեռին՝ Արթուր Դավթյանը, նշանակվել է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ։ Մարզպետարանի կայքում դեռ նրա կենսագրական տվյալները չեն տեղադրել, որ պարզ դառնա, թե նախկինում որտեղ է աշխատել և կարո՞ղ է արդյոք գլուխ հանել այդ գործից։ Այս պաշտոնը թափուր էր Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո: Մեզ ասացին, որ մարզպետի քեռին հաջող քննություն է հանձնել, Բոթոյանն էլ նրան նշանակել է։ Մարզպետարանից չմեկնաբանեցին այս տեղեկությունը, միայն հաստատեցին, որ Դավթյանը նշանակվել է»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: