Ստեղ էդ առթիվ հրթիռակոծություն կանենք. «Միայնակ գայլը» մերժել է բժշկին ազատելու խնդրանքը

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով այսօրվա նիստում հրապարակվեց նաև ՊՊԾ գնդի գրավման ժամանակ պատանդառված բժիշկների՝ Սալվադորի և մյուսների հեռախոսային խոսակցության գաղտնալսումները: Այսօր մեղադրողները հրապարակեցին նաև բժիշկների պատանդառությունից հետո «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի և «Սասնա ծռեր» խմբի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները: Ստեփանյանը զրուցել էր «Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանի հետ և խնդրել բաց թողնել բժիշկներից Մալինա Մարգարյանին, քանի որ վերջինիս աղջկա ծնունդն է: Խանդոյանն էլ ի պատասխան ասել է, որ տեղյակ է. «Այդ  առիթով հրթիռակոծություն ու սալյուտ կանենք»,- ասել է Խանդոյանը՝ այդ կերպ մերժելով Ստեփանյանի խնդրանքը: