Մարտի 1-ի ռուբիկոնը իշխանափոխությունն է

Կարելի է գրանցել արդեն, որ ԱԺ նիստերն այսուհետև կանցնեն նոր վարչապետի ընտրությանն ընդառաջ կարգախոսով։ Այս առումով, բնավ զարմանալի չէ, որ Աժ պատերից ներս քննարկվող գրեթե բոլոր օրենսդրական նախաձեռնություններում փորձարկվում է ներկայիս քաղաքական կոնյուկտուրան, երևի վերջնականապես հասկանալու համար, թե որ օղակն է ավելի հուսալի գալա միջոցառումից առաջ։ Այսօրվա նիստը, Ելքի մարտի մեկի խաղաքարտով և ՍԴ նախագահի ընտրությամբ կարող են ասվածի պատկերավոր վկայություններ լինել։ ՍԴ նախագահի 64 կողմ, 27 դեմ ձայների հարաբերակցությունը դեռևս խոսում է փակ գազտնի քվեարկության որոշակի պոտենցիալի մասին․ այսինքն ձայների այդ հարաբերակցությունը հաստատ նույնը չէր լինի, եթե ասենք խորհրդարանը համարձակվեր գնալ բաց քվեարկության։ Հենց դա էլ խոսում է ԱԺ ոչ քաղաքական արմատների մասին։ Իսկ մարտի մեկը կարող է միջամտել քաղաքական կոնյունկտուրայի կազմաքանդմանը։ Իհարկե, բայց այս խորհրդարանում բոլորն են գիտակցում, որ մարտի մեկը բումերանգ է, որ հարթակից էլ այն նետես․ 9 կողմ, 56 դեմ, 7 ձեռնպահ պատկերը հենց այդ մասին է խոսում։ Այդ դեպքում ինչ էր փորձարկում Ելքը մարտի 1-ի նախագծով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ: