Երկրպագուներին սարսափեցրել է Բրիթնի Սփիրսի լուսանկարներում ֆոտոշոփի առատությունը

Երկրպագուներին սարսափեցրել է Բրիթնի Սփիրսի լուսանկարներում ֆոտոշոփի առատությունը

Նոր՝ KENZO գովազդային ընկերությունը ստիպել է փոփ-երգչուհի Բրիթնի Սփիրսի երկրպագուներին անհանգստանալ երգչուհու արտաքին տեսքի փոփոխություններով: Երկրպագուները լուսանկարների մեջ չեն ճանաչել նրան: KENZO մոդայի տունը Թվիթերյան իր էջում հաղորդագրություն է տեղադրել այն մասին, որ Բրիթնին բրենդի նոր դեմքն է: Գրառումն ուղեկցվել է լուսանկարներով: Էջին հետևողները շոկի են ենթարկվել երգչուհու արտաքինի փոփոխություններից: «Նա իրեն նման չէ: Հույս ունենժմ՝ դա ընդամենը ֆոտոշոփի արդյունք է»,- մեկնաբանել է երգչուհու երկրպագուհիներից մեկը: «Kenzo-ի նոր դեմքը Բրիթնիի նոր դե՞մքն է: Նա լրիվ ուրիշ դե՞մք ունի, թե՞ դա պարրզապես ֆոտոշոփը չարաշահելու արդյունք է: Սա, ընդհանրապես, Բրիթնի Սփի՞րսն է»,- գրել է մեկ այլ երկրպագուհի: