Աֆրիկայում գլոբալ աղետի նախանշաններ են հայտնաբերվել

Աֆրիկայում գլոբալ աղետի նախանշաններ են հայտնաբերվել

Արևելյան Աֆրիկայի վերին հովտում տեղի ունեցող երկրաբանական գործընթացները կարող են առաջիկայում աղետալի հետևանքների հանգեցնել: Այս տարածաշրջանում մայրցամաքը դանդաղորեն բաժանվում է երկու մասի՝ ձևավորելով ճաքեր և ճեղքվածքներ՝ սպառնալով տրանսպորտային և քաղաքային ենթակառուցվածքներին: Похожее изображение Գիտնականների կանխատեսմամբ՝ Աֆրիկայի արևելյան մասը 3-4 միլիոն տարի հետո վերջնականապես կանջատվի մայրցամաքից: Այս գործընթացի հետ կապված՝ երկրակեղևի դեֆորմացումը հանգեցրել է երկրաբանական ճեղքվածքի՝ Մեծ Վերին հովտի առաջացմանը, որը ձգվում է մոտավորապես 6 կիլոմետր՝ Լիբանանից մինչև Մոզամբիկ, ինչպես նաև Կարմիր ծով: Երկու սալիկների՝ միմյանցից հեռանալու արագությունը տարեկան 6-7մմ է: Հետագայում այդ վայրը ջրի տակ կանցնի, իսկ Քենիան կվերածվի կղզու: Похожее изображение Ապագայում իրավիճակը միայն կարող է ավելի վատանալ, զգուշացնում են գիտնականները: Արդյունքում, տարածաշրջանում կստեղծվեն մարդկանց կյանքին սպառնացող բնական աղետներ: Հետևաբար անհրաժեշտ է գծել ճեղքվածքների քարտեզներ՝ նոր ճեղքերի ձևավորումը կանխատեսելու համար, որպեսզի նոր շենքեր և ճարտարապետական կառույցներ կառուցելիս այդ տվյալները հաշվի առնվեն: Похожее изображение